Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դուք անպարտելի եք

Դուք անպարտելի եք
05.07.2012 | 00:13

Հուլիսի 5

Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ։ Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք։
Նավարկողներին երբեմն այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը։ Սակայն նավապետն իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների` նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան։ ՈՒրեմն վստահեք Ինձ` ձեր փրկության նավապետին։

Դիտվել է՝ 6209

Մեկնաբանություններ